Կորոնավիրուսի պատճառով «Թումո»-ում դասերը ժամանակավորապես կդադարեցվեն

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը փակ կլինի մինչև ապրիլի 12-ը ներառյալ:

Այդ մասին գրառում է արվել կենտրոնի ֆեյսբուքյան էջում․

«Թումո» կենտրոններում շուրջ 20 հազար պատանի է սովորում ու, հաշվի առնելով այդ բարձր ակտիվությունը, մենք, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշեցինք ժամանակավորապես դադարեցնել դասերը, որպեսզի նվազեցնենք բոլոր ռիսկերն ու հնարավորություն տանք թումոցիներին շարունակել իրենց առողջ և բնականոն առօրյան»: