Հարգելի Սերժ Թանկյան, երբևէ մտքովս չէր անցնի, որ միասին կանցնենք նույն քրեական գործով. կորած ականջակալների գործով ի՞նչ կարգավիճակ ունեք Դուք

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան,

Երկու բան չէր կարող անցնել մտքովս: Առաջինը` որ երբևէ միասին կերգենք նույն բեմում: Երկրորդը` որ երբևէ միասին կանցնենք նույն քրեական գործով: Ես արդեն հարցաքննվել եմ և հայտել եմ, որ տեղյակ չեմ, թե որտե՞ղ է գտնվում ԱԺ-ում իմ նախկին աշխատասենյակի համակարգիչը: Հարցաքննվել եմ` որպես վկա: Չգիտենք, թե կորած ականջակալների գործով ի՞նչ կարգավիճակ ունեք Դուք` մեղադրյա՞լ, կասկածյա՞լ, թե՞ վկա, բայց հավատացեք` բազմահազար հայաստանցիներ խիստ անհանգստացած են ԱԺ-ում գույք կորելու գործում Ձեր մասնակցության հանգամանքով: Նաև լիահույս ենք, որ երբ հունիսի 25-30-ը կլինեք Երևանում, Ձեր նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարց չի լինի: Հավատացեք, թավշյա, ժողովրդական, ոչ բռնի հեղափոխության վերջնական հաղթանակի և տնտեսական հեղափոխության համար շատ մեծ հարված կլինի, որ այս քրեական գործը խանգարի Ձեզ իրականացնել ժողվարչապետին տրված խոստումը` բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում»: