Կորոնավիրուս է ախտորոշվել նաև Թոմ Հենքսի մոտ

Ամերիկացի հանրահայտ դերասան Թոմ Հենքսը և նրա կինը նույնպես վարակվել են նոր կորոնավիրուսով։ Նրանք գտնվել են Ավստրալիայում, երբ պարզել են դա։ Այդ մասին իր սոցցանցային էջերում գրել է ինքը՝ դերասանը։

«Մենք մեզ փոքր-ինչ հոգնած, մրսած էինք զգում, ու մարմնում ցավեր էինք նկատում։ Ռիտայի մոտ ժամանակ առ ժամանակ դող էր սկսվում։ Որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի, մեզ մոտ ստուգեցին կորոնավիրուսի առկայությունը, և պատասխանը, պարզվեց, դրական է», – գրել է Հենքսը։