Թրամփը 30 օրով արգելել է Եվրոպայից մուտքն ԱՄՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 30 օրով արգելել է եվրոպական երկրներից մուտքն ԱՄՆ։ Բացառություն է Մեծ Բրիտանիան։ Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն մարտի 13-ից։ Դրանք կվերաբերեն օտարերկրացիներին և չեն տարածվի առևտրի վրա։

Նախագահը նաև հայտարարել է հարկային մեղմացումների մասին։ Դրանք կվերաբերեն այն քաղաքացիներին ու ձեռնարկություններին, որոնք տուժել են COVID-19-ից։ Նախագահն այդ մասին հայտնել է տեսաուղերձով։

Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ տարածքում կորոնավիրուսի բռնկման հետևանքով երկրում ֆինանսական վիճակը ճգնաժամային չէ, սակայն ամերիկյան իշխանությունները կձեռնարկեն անհրաժեշտ տնտեսական միջոցառումներ։