Նիկոլ Փաշինյանն ինձ շատ վարկաբեկեց, բայց ես էլի իրեն ընտրելու եմ.կուրթանցի երիտասարդ

«Երեկվանից Ֆրանսիայից, Իտալիայից, Երևանից, Ռուսաստանից, որտեղից ասես զանգել են։ Մեկը փող ա, մեկը սնունդ ա առաջարկում դեռ չգիտեմ, ոնց կլինի։ Ինձ կարևորը տուն ա պետք, որ կարողանամ ընտանիքս պահեմ։ Դաժե Երևանի հիվանդանոցներից են զանգել, որ գնանք ընտանիքով լիովին բուժվենք»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց կուրթանցի երիտասարդը։
Նա նշեց, որ այսօր իր հետ է կապնվել Սիփան Փաշինյանը.«Չգիտեմ ինքը ինչ պաշտոնի ա, ինքն ա զանգել, Փաշինյանի մարդիկ են զանգահարել, ասել, որ գալիս են»։
Ուրիշ քաղաքական գործիչներից արձագանքներ չի ստացել։
«Նիկոլ Փաշինյանն ինձ շատ վարկաբեկեց, բայց ես էլի իրեն ընտրելու եմ։ Որովհետև ինքն ա մեր Հայաստանի տերը լինելու, ես հավատում եմ իրեն։ Չնայած ինքն ինձ վարկաբեկեց, որից հետո ինձ զանգում, ֆեյսբուքում գրում էին, որ ես բոմժ եմ, ինչի եմ Նիկոլից բան ուզել։ Ես էլ գրել եմ, որ վերև Աստված կա, ինքը գիտի՝ ես բոմժ եմ, թե հիվանդ։ Ես Սպիտակի երկրաշարժից տուժած եմ, մարդիկ էլ գիտեն, թե ես բոմժ եմ։ Ես սրանից առաջ աշխատել եմ, տուն եմ պահել, բայց կյանք ա ամեն ինչ էլ հնարավոր ա, բայց երբ առողջությունից ընկնում ես, էլ չես կարա։ Մարդիկ էլ գիտեն, որ տեղդ նեղվում ա, դիմում ես պաշտոնավոր մարդկանց, ուրեմն դու բոմժ ես»,-շեշտեց նա՝ հավելելով, որ այս պահին սպասում է Սիփան Փաշինյանին։