ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կորոնավիրուսը, նավթի գների ռեկորդային անկումը, ադրբեջանական դիվերսիան սահմանին ու Փաշինյանի արձակուրդ գնալըՀայաստանի իշխանությունը շարունակում է վարել ջայլամային քաղաքականություն:
Աշխարհում և մասնավորապես` մեր հարևան երկրներում, կորոնավիրուսը տարածվում է, վերջին երկու օրերին նավթի գների անկումը ռեկորդային է՝ 91թ.-ից սկսած, Ադրբեջանը դիվերսիոն հարձակումներ է նախաձեռնում, իսկ ի՞նչ է ՀՀ կառավարությունը:
Բոլոր գրված ու չգրված օրենքներով գործադիրի ղեկավարը պետք է 24 ժամ աշխատի, քանի որ տնտեսական, առողջապահական և անվտանգային միջավայրը խիստ մտահոգիչ միտումներ ունի, բայց աշխատելու փոխարեն վարչապետը մեկնում է արձակուրդ ու գնում մեկ ամսով բուկլետ բաժանելու:
Հ.Գ. … խելքին զոռ տալով է հիմա ամեն բան, հիմարն էլ իմաստուն է կարծում իրան, խելքի աշեցեք…»։