ԱԳՆ-ը կոչ է անում Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ Հայաստան

ՀՀ ԱԳՆ-ը կոչ է անում Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ Հայաստան։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․

«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից հայտարարված միջոցառումները՝ ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ։

ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք մշտական կապ պահպանել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօրվանից Իտալիայի ողջ տարածքում կարանտին է սահմանվում։