Թուրինի «Յուվենտուս» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շնորհակալություն է հայտնել իր բոլոր նախկին և ներկա գործընկերներին, ինչպես նաև ընտանիքին և ընկերներին, որոնք օգնել են իրեն կարիերայի ընթացքում հազար պաշտոնական հանդիպումների հասնել:
«Այնքան հպարտ եմ, որ իմ կարիերայում հասել եմ հազար պաշտոնական խաղերի նշագծին, շատ ուրախ եմ կարևոր հաղթանակի համար, ինչը մեզ կրկին առաջին հորիզոնական բարձրացրեց:
Շնորհակալ եմ իմ բոլոր թիմակիցներին, մարզիչներին, իմ ընտանիքին և ընկերներին, ինչպես նաև իմ երկրպագուներին, որոնք օգնեցին ինձ հասնել այդ հիանալի արդյունքին»,- թվիթերյան էջում գրել է Ռոնալդուն:
Աղբյուրը՝ shantnews.am