Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը Ազգային ժողովում կայացած հարցուպատասխանի ժամանակ դիմել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին և նշել, որ ծանրամարտիկներ Տիգրան Վարդանի Մարտիրոսյանի և Սիմոն Մարտիրոսյանի պարգևավճարները պետք է լրացվեն 5-ական միլիոն դրամով:
Այլ մարզիկների հետ կապված դոպինգային սկանդալներից և որակազրկումներից հետո 2008 թվականին Տիգրան Մարտիրոսյանի օլիմպիական բրոնզե մեդալը դարձավ արծաթ, իսկ Սիմոն Մարտիրոսյանի՝ 2016 թվականի օլիմպիական արծաթը՝ բրոնզ:
Ըստ պետական պարգևավճարների համակարգի` մարզիկները Օլիմպիական խաղերում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ նվաճելու համար ստանում են համապատասխանաբար 20, 15 և 10 մլն դրամ պարգևավճար:
Ջուլֆալակյանը նկատել է, որ դոպինգային միջադեպից հետո նշված երկու ծանրորդների պարգևավճարները պետք է լրացվեն 5-ական միլիոն դրամով: Նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանել է, որ Ջուլֆալակյանի դիտարկումն անպայման հաշվի կառնվի և պետությունն ամեն ինչ կանի արդարությունը վերականգնելու համար:
Նախարարը նաև հիշեցրել է, որ Սիմոնի պարագայում դեռ որոշումը չկա և երբ այն լինի, արդարությունը կվերականգնվի:
Աղբյուրը՝ shantnews.am