Խոշոր գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ այսօր հայտարարվել է հետախուզում: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել է եւ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան նրան կալանավորելու վերաբերյալ:
ՀԺ-ի տեղեկությունը հաստատել էՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Պատճառն այն է, որ Մայրապետյանին թույլատրվել էր մեկնել արտերկիր բուժման նպատակով, սակայն վարույթն իրականացնող մարմնի կանչով վերջինս չի ներկայացել եւ անձնական երշխավարություն ստանձնած անձինք չեն կարողացել ապահովել նրա ներկայանալը ՀՔԾ:
Աղբյուրը՝ armtimes.com