«Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
«Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը, որ ՊԵԿ նախկին նախագահից վերցվել էր` կոռուպցիոն ճանապահով ձեռք բերելու պատճառով դեռ երկար ժամանակ չի վաճառվի:Արդեն երկու անգամ հյուրանոցի աճուրդը չի կայացել, կորոնովիրուսի կասկածով պացիենտներին հյուրանոցում հոսպիտալացնելուց հետո հյուրանոցը չի վաճառվելու:
Ի դեպ ` հյուրանոցի արժեքը մոտ 15 մլն դոլար է, իսկ կոռուպցիայի դեմ «պայքարի» շրջանակներում 2018թ մինչ օրս պետբյուջե է վերադրձվել 105մլն դոլար, պարգևավճարների չափն էլ միայն 2019թ կազմել է մոտ 35 մլն դոլար( առանց ուժային և իրավապահ մարմիններին տրված պարգևավճարների):
Պետք էր նախօրոք պատրաստվել, որ վերջին օրով չտանեիք պացիենտներին 15 մլն դոլարանց հյուրանոցում նստացնեիք, հյուրանոցի աճուրդն էլ անհասկանալի ժամանակով ձգձգվեր:
Չինացիք մի քանի օրում վիրուսի համար հատուկ հիվանդանոց սարքեցին, ինչ է չունեին հյուրանոց կամ հիվանդանոց, թե ձեր չափ չէին հասկանում?»: