Պահանջում եմ առողջապահության նախարարին անհապաղ աշխատանքից ազատել. Վահան Արծրունի

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդի նախագահ Վահան Արծրունին ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իրանից եկած վարակված ուղևորը բնականաբար վարակել է ինթնաթիռում գտնվողներին, անցակետի աշխատակիցներին, տաքսիստին և իր հարազատներին:

Ո՞նց կարելի էր վարչապետի կարգադրությունից հետո Իրանի սահմանը չփակել:

Ո՞վ է հիվանդի հետ առնչություն ունեցողներից զննվել, կորոնավիրուսի թեստ անցել, հոսպիտալացվել:

Ոչ ոք… սա հանցավոր թեթևամտության հետևանք է:

Պահանջում եմ առողջապահության նախարարին անհապաղ աշխատանքից ազատել` երկրի ղեկավարությանը ապակողնորոշելու համար:

«Քանի որ կորոնավիրուսը, որպես այդպիսին, շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ընդգծելով, որ մինչ այս պահը Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա»։