Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» նկարի վերարտադրությունը՝ հավաքված Ռուբիկի խորանարդիկներով, 480,2 հազար եվրոյով վաճառել են Փարիզում կայացած աճուրդում: Փետրվարի 23-ին այդ մասին հայտնել Է Articurial աճուրդային տունը:
«Արդյունքը կա՛: «Ռուբիկ Մոնա Լիզան» (…) վաճառվել Է 480 200 եվրոյով՝ քառապատիկ գերազանցելով գնահատումը»,- Twitter-ում նշել են աճուրդի կազմակերպիչները: Ավելի վաղ մասնագետները գործը գնահատհել Էին 120 – 150 հազար եվրո: Թե ով Է դարձել արդի արվեստի այդ օրինակի տերը, առայժմ չեն հայտնում:
«Ռուբիկ Մոնա Լիզա» գործը 2005 թվականին հավաքել Է ֆրանսիացի անանուն մի նկարիչ՝ «Զավթիչ» (Invader) կեղծանվամբ, որն իր դեմքը թաքցնում Է դիմակով: Ինչպես հայտնել են աճուրդավարները, «Ռուբիկի խորանարդիկներից նրա աշխատանքների թվում «Մոնա Լիզան» դարձել Է բնագրին առավել մոտը:
Հեղինակին պահանջվել Է 330 խորանարդիկ՝ դրանցից Ջոկոնդան հավաքելու համար: «Ռուբիկ Մոնա Լիզան» դարձել Է նրա ամենից թանկ ստեղծագործությունը, թեեւ դա հեղինակի միակ գործը չԷ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Աղբյուրը՝ blog.168.am