Երևանի կենդանաբանական այգու պաշտոնական կայքէջում հայտարարություն են տարածել, ըստ որի՝ Կենդանաբանական այգին կաշխատի փետրվարի 28-ից։
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև,
«Փետրվարի 28-ին Երևանի կենդանաբանական այգին🐘🐅🦛🐫 կվերսկսի իր բնականոն գործունեությունը:
‼️Մեր անձնակազմն անում է հնարավորը` այցելուներին ապահով, առողջ ու հաճելի միջավայրում ընդունելու համար:
☺️Սիրով սպասում ենք:
Հուսով ենք, որ ձեզանից յուրաքանչյուրը կպահպանի այգու գեղեցկությունն ու մաքրությունը:
Առաջիկայում կենդանաբանական այգու թիմը նոր ու հետաքրքիր միջոցառումներով ավելի կաշխուժացնի այգու առօրյան:
Սպասեք անակնկալների»:🙂