Վիլեն Գաբրիելյանի՝ «Նավակ ճոճողի», հորդորը՝ դեղատնային բիզնեսով զբաղվողներին

«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ նորանշանակ տնօրեն Վիլեն Գաբրիելյանը՝ «Նավակ ճոճողը», ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հորդորելով դեղատնային բիզնեսով զբաղվողներին դիմակների և այլ դեղորայքի գները չբարձրացնել։

«Դեղատնային օղակի բոլոր տնտեսվարողներին, այդ թվում մեծածախ վաճառքի սեգմենտի կազմակերպություններին, հորդորում եմ արհեստական պանիկ միջավայրից չօգտվել՝ բժշկական դիմակների և հարակից այլ համապատասխան դեղորայքի ու պարագաների գները պահել հավուր պատշաճի:

Անընդունելի եմ համարում դեղի և բուժպարագաների դեպքում, ժողովրդական լեզվով ասած՝ առիթից օգտվելով մարդու դժբախտության վրա փող աշխատելու ավանդույթի բիզնես շահի հետապնդումը:

Դեղի և բուժպարագայի դեպքում, չի կարող բիզնես շահը լինել առաջնային, կամաց-կամաց սովորեք վերաիմաստավորել ձեր գործառութի փիլիսոփայության հիմքերը: Ձեր արածը #Տնտեսական_Հեղափոխության հետ որևէ աղերս չունի: Այսքանը:

Շնորհակալություն ուշադրության համար

հորդորս դեռ ստորագրում եմ

հարգանքով՝

#ՕմարիԱրծիվ

նավակ Ճոճողը»: