Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Գեզի այգու դատավարության վերաբերյալ Twitter-ում գրառում է կատարել։
«Նրանք, ովքեր ցանկանում են, որ երկիրը կարգավորվի, կարողացել էին Էրդողանին համոզել, որ Գեզի այգու գործով մեղադրվորներն արդարացվեն: Հանցախումբը, որը չի ցանկանում այս երկրի նորմալացումը, համոզել է Էրդողանին, որ Օսման Քավալային պահեն բանտում:
Օրենք չկա. մեզնից ոչ ոք ապահով չէ»,- գրել է նա՝ անդրադառնալով թուրք իրավապաշտպան Օսման Քավալայի` հենց դատարանում նորից ձերբակալվելու փաստին:
Աղբյուրը՝ shantnews.am