«Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը ֆեյսբոևքյան իր էջում գրել է․
«Նիկոլի ուղղիղ եթերն եմ նայում․ բալային համակարգի ներդրումը վարչապետը արդարացնում է նրանով, որ չպետք է վարորդը ինչքան ուզենա խախտում անի, վճարի խախտման համար ու շարունակի մեքենա վարել, այլ կերպ ասած՝ պետք է լինի խախտումների քանակի սահմանափակում։
Ճանապարհային ոստիկանության պետի փոխարեն ներկայացնելով համակարգի ներդրման նպատակը և բալերից զրկվածների վիճակագրությունը՝ Նիկոլը սկսում է հույս տալ վարորդներին, թե մինչև ապրիլ ՝ հակասահմանադրական հանրաքվեն, բալերի սպառման հետևանքով վարորդական իրավունքներից զրկվածներ հազիվ թե լինեն, դրանից հետո էլ երբ կլինեն ՝ մի բան կմտածի, հո վարորդները տուգանվող մատերիալ չեն։
Հիմա հարց է առաջանում․ եթե մի բան պիտի մտածեք, որ բալերի սպառումից հետո էլ վարորդը վճարի խախտման տուգանքը և շարունակի մեքենա վարել, ինչի եք ներդրել բալային համակարգը, թե հիմիկվանից Նիկոլը հող է նախապատրաստում հակասահմանադրական հանրաքվեի նախօրեին սպասվող դժգոհության ալիքը կանխելու, «ՈՉ»-ի պոտենցիալ կողմնակիցների թիվը չավելացնելու համար։
Հին սովորության համաձայն Նիկոլը մի կարճաժամկետ լուծում կգտնի՝ հանրաքվեի օրերին վարորդներին երթևեկելու իրավունքից չզրկելու համար, վերջին բալերը սպառող վարորդներին՝ հիմնականում տաքսիստներին, հուսով կանի, հակասահմանադրական հանրաքվեի ավարտից հետո էլ կասի, թե բա բալային համակարգը ճիշտ է և վարորդները կզրկվեն վարելու իրավունքից։
Հանուն սեփական հիվանդ ցանկությունները բավարարելուն՝ «ԱՅՈ» -ն անցկացնելուն, Նիկոլը պատրաստ է ամեն ինչի»։