Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի գործով քննիչի՝ կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը։
Արմեն Թավադյանը կմնա կալանքի տակ ևս երկու ամիս։
Արմեն Թավադյանի պաշտպան` Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պաշտպանները գրավի միջնորդություն էին ներկայացրել, որը մերժվեց։
«Կտրամադրվի տեքստը, կծանոթանանք և ենթադրում եմ, որ բողոքարկելու հիմքեր կլինեն։ Այս պահի դրությամբ չեմ տեսնում՝ ինչ հիմքով պիտի իրավաչափ լինի, որ 2 ամիս ևս մարդուն կալանքի տակ պահել», – նշեց Օրբելյանը։
Աղբյուրը՝ bavnews.am