«Հրապարակ» թերթը գրում է. «Առջեւում պատմական հանրաքվեն է։ Եթե արտակարգ որեւէ բան չպատահի, այն տեղի կունենա ապրիլի 5-ին՝ Մեծ պահքի շրջանում, Զատկի մոտերքը։ Ինչպես տեսնում եք՝ ժամանակը խիստ տրամադրող է ՍԴ մի քանի դատավորի հարց լուծելու համար։ Ո՞րն է հանրաքվեի պատմականության գրավականը։ Միանգամից ասեմ, որ սա առաջին դեպքն է մարդկության պատմության մեջ, որ ժողովրդին են թողել ՍԴ նախագահ պաշտոնանկ անելու «սուրբ» գործը։
Մի շատ խելացի եւ պատկառելի մարդ (գոնե դեմքից այդպես էր երեւում) երեկ հարցազրույց էր տվել թերթերից մեկին եւ ասել՝ հա, հենց ժողովուրդը պետք է որոշի՝ ՍԴ դատավորներն աշխատե՞ն, թե՞ չաշխատեն։ Ի՞նչ ասեմ այս մարդուն՝ չգիտեմ։ Եղբայր, եթե մեծահոգաբար այդ գործը վստահում եք ժողովրդին, ապա բարի եղեք ժողովրդին վստահել նաեւ դատավոր նշանակելու, այսպես ասեմ, փողոտ գործը՝ այ տղա Պողոս, դու դատավորներին գործից հանել ես, դու էլ բարի եղիր նշանակել։
Բայց պարզվում է, այդպես չի կարելի, եւ ճիշտն այն է, որ Պողոսը ՍԴ դատավորներին գործից հանի, իսկ Նիկոլն իր սրտի դատավորներ նշանակի։ Եվ Փաշինյանը, որի թեթեւ ձեռքով է տեղի ունենում այս բոլոլան, ամենեւին վատ չի զգում իրեն ու ավետել է, թե անձամբ է մասնակցելու պատմական հանրաքվեի աննախադեպ քարոզարշավին։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: