Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է մնալ լրջագույն խնդիր Հայաստանում։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:Նրա պնդմամբ՝ նախկին համակարգն առանձնակի փոփոխությունների չի ենթարկվել, և այստեղ միակ գործոնը որը թույլ չի տալիս համակարգային կոռուպցիայի գեներացիա, դա վարչապետի կամքն է: «Կոռուպցիոն ռիսկը զսպում է և՛ Փաշինյանից վախը, և՛ իհարկե կան այլ խնդիրներ ևս, որոնք շատ ավելի լուրջ մասնագիտական վերլուծության առարկա են, և որոնք նույնպես չեն թողնում համակարգային կոռուպցիայի տարածում, բայց, այո՛, առաջին հերթին հիմնական զսպող գործոնը մնում է Փաշինյանից վախենալու հանգամանքը»,- հայտարարել է Հոկտանյանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: