«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մի ժամանակ պարզվեց, որ Սերժի հեռանալը երկիրը կարգի բերելու համար քիչ ա:
Հիմա պարզվեց՝ բանակի խնդիրները սննունդը կարգավորելով չէին լուծվում: Հետո կպարզվի, որ տնտեսությունը ՀԴՄ կտրոն տպելով չի զարգանում:
Հետո՝ որ էս յոթ հոգուն հանելով սահմանադրականության հարց չի լուծվում:
Էս ամենը հանրության մի ստվար մաս դեռ նոր պետք ա բացահայտի: Մինչդեռ կարելի էր, որ էս նոր բացահայտողների հայհոյանքների տարափի տակ ողջամիտ խոսք ասող ու քննարկում գեներացնողների խոսքը չլռեցնել, այլ խոսել գոնե:
Մենք իրար հետ պետք ա լուծումներ գտնենք: Միակ ճշտի կրողի սինդրոմը պետք ա հանենք մեր միջից»: