Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հիմա կասեն՝ էլի իր հին «շարմանկան» միացրեց… և այո՛, ես իմ հին շարմանկան կմիացնեմ։
Արթուր Ալեքսանյան` հայկական սպորտի կենդանի լեգենդ, մի մարդ, ով ցնցում է աշխարհը և ով արդեն իսկ դարձել է ազգային առասպել։ Հասկանում եմ, որ իրեն հիմա բոլոր-բոլորը կրկին մեծարելու են, լավ-լավ բաներ են ասելու, բայց, կներեք, մի հարց. չի պատրաստվո՞ւմ պետությունը մի քսան միլլիոն դրամ տրամադրի և օրինակ մի ֆիլմ նկարի իսկական հայ մարզիկի մասին: Ինձ չափազանց այս հարցը վերջին տարվա ընթացքում շաաաաատ հետաքրքրում է»։