Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լուրեր են շրջանառվում, թե որոշ ՍԴ դատավորներ մտածում են հրաժարական ներկայացնելու և վաղաժամ կենսաթոշակից օգտվելու մասին:
Արևիկ Պետրոսյանի և Ալվինա Գյուլումյանի սկզբունքայինության և իրավաբանական արժանապատվության վրա վստահ եմ 101%-ով:
Հրայր Թովմասյանի վրա, կարծում եմ, կասկածել ուղղակի հնարավոր չէ, անհնար է:
Հիմա ուզում եմ տեսնել այն դատավորի/ների դեմքերը, որոնք կանանց սկզբունքայինության և կամքի ուժի ֆոնին, կցուցաբերեն թուլակամություն, կենթարկվեն իշխանությունների շանտաժներին ու կներկայացնեն հրաժարական:
Այստեղ խնդիրը ոչ միայն և ոչ այնքան մասնագիտական, որքան տղամարդկային արժանապատվության մեջ է:
Սպասենք մինչև փետրվարի 27-ը»: