«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքում հայտնվել են անձինք, ովքեր մուտք են գործում տարբեր ԱՊՊԱ ընկերությունների բազաներ եւ գտնում քաղաքացիների, որոնց ԱՊՊԱ-ների ժամկետները մոտ օրերս լրանում է:
Նրանք փորձում են նոր պայմանագիր առաջարկել նաեւ այն հաճախորդներին, որոնք արդեն իսկ հասցրել են ԱՊՊԱ գործակալություններում կնքել եկող տարվա պայմանագիրը: Թե այդ անձինք ում օգնությամբ են կարողանում ձեռք բերել ապահովագրվող քաղաքացիների անձնական տվյալների բազան, եթե դրա տակ կա մինչեւ իսկ քրեորեն հետապնդելի արարք, այլ հարց է:
Հարցի պատասխանը երեկ ողջ օրը փորձեցինք ստանալ ԱՊՊԱ բյուրոյից, սակայն բացի ինքնապատասխանիչից, այլ աշխատողի գտնել չստացվեց: Մինչդեռ կան խոսակցություններ, որ այդ ամբողջական տեղեկատվական ցանկերի արտահոսք կարող է լինել նաեւ այս հաստատությունից՝ հաշվի առնելով, որ դրա հաշվին հնարավոր է լավ «փողեր սարքել»:
Ամեն դեպքում այն, որ քաղաքացիների անձնական տվյալներն ապօրինաբար տարածվում են, արդեն իսկ լրջագույն ահազանգ է, որ ԱՊՊԱ համակարգը պարզապես չի աշխատում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: