ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում փետրվարի 9-ին, նախնական տեղեկություններով, հանկարծամահ եղած Վալերի Նելսոնի Պետրոսյանը Ստեփանակերտից էր։
NEWS.am-ի հետ զրույցում զինվորի ազգականը պատմեց, որ հուլիսի 2-ին էր բանակ զորակոչվել․
«Բանակ էր զորակոչվել հուլիսի 2-ին։ Մեծ եղբայր ուներ։ Եղբայրը 2018-ին էր զորացրվել։ Ստեփանակերտում են ապրում։ Հայրը ազատամարտիկ է․ 1992 թվականին Ֆիզուլիում վիրավորվել է, կորցրել է ոտքը»։
Հարցին՝ առողջական խնդիրներ ունեցե՞լ է, ի՞նչ կասկածներ ունեն՝ ինչը կարող էր պատճառ դառնալ, որ հանկարծամահ լիներ, նա ասաց․ «առողջ ուղարկել ենք բանակ։ Չենք հասկանում, թե ինչի պիտի հանկարծամահ լիներ»։
Մահացած զինծառայողի ազգականը նշեց, որ վերջին անգամ մայրիկի հետ էր խոսել․ «Երեկ է խոսել մայրիկի հետ, չի բողոքել, ասել է՝ ամեն ինչ լավ է»։