«Երկրում այս պահին կա սեզոնին բնորոշ սուր-շնչական վարակներով հիվանդացություն, որոնցից մի մասը պայմանավորված է գրիպի վիրուսի տարբեր ենթատեսակներով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Մոլեգնում է հերթական անհեթեթ խուճապը…
Խոզի գրիպ, թռչնի գրիպ, դինոզավրի գրիպ…
Երկրում այս պահին կա սեզոնին բնորոշ սուր-շնչական վարակներով հիվանդացություն, որոնցից մի մասը պայմանավորված է գրիպի վիրուսի տարբեր ենթատեսակներով։
Սեզոնային գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստումն է, ինչպես նաև ՍՇՎ-ներով մարդկանց հետ կոնտակտի բացակայությունը, անձնական հիգիենայի պահպանումը։
Խուճապաշիջման կոմիտեի մամուլի ծառայություն
Հ.Գ. հետևեք առողջապահության նախարարության պաշտոնական լրահոսին», – գրել է նախարարը»։