«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի դպրոցները հայտնվել են շատ հակասական վիճակում: Այս տարվանից էականորեն՝ մոտ 20 տոկոսով պակասեցվել է դպրոցների ֆինանսավորումը: Մյուս կողմից՝ պետությունը բարձրացրել է ուսուցիչների աշխատավարձի դրույքաչափը:
Սա նշանակում է, որ դպրոցների տնօրենները ստիպված պետք է կրճատեն ուսուցիչներին՝ նման ֆինանսավորման պայմաններում դպրոցի գոյությունը պահպանելու համար: Գյուղական դպրոցներից մեկի տնօրենը մեզ տեղեկացրեց, որ ինքը ստիպված կրճատելու է 7-8 մանկավարժի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: