Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ո՞վ էր այս օրերին ԱԺ բերված ու տարված խայտաբղետ, հակասահմանադրական ու հակապետական նախագծերի հեղինակը:
Այսպես․
Բերված ու տարված նախագծերում աչք էր ծակում մի բառակապակցություն․
սահմանադրական դատարանի «դեմոկրատական լեգիտիմության դեֆիցիտ»:
Այս բառակապակցությունը հայկական իրականության մեջ ունի երեք աղբյուր:
1) ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն իր հարցազրույցում է առաջին անգամ օգտագործում (աղբյուրը՝ 1-ին մեկնաբանությունում),
2) ես հենց այդ հարցազրույցում օգտագործված այդ բառակապակցությունը անվանում եմ որևէ միտք չարտահայտող բառակույտ (աղբյուրը՝ 2-րդ մեկնաբանությունում),
3) Վահագն Հովակիմյանի անվամբ ԱԺ բերված օրենքների նախագծի հիմնավորումներում օգտագործվել է այդ բառակույտը (աղբյուրը՝ 3-րդ մեկնաբանությունում)
Եվ ուրեմն արդեն բացահայտված է այս հակապետական նախագծերի հեղինակը:
Ի դեպ, ես մոռացել էի արդեն որևէ միտք չարտահայտող այս բառակույտի մասին: Հիշեցրեց Գեղամ Մանուկյանն իր «Անկեղծ ասած» հաղորդաշարով (աղբյուրը՝ 4-րդ մեկնաբանությունում)»: