Ասուլիսում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներ, պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Ռուբեն Ռուբինյանը բանավիճեցին:
Էդմոն Մարուքյանը, նկատի ունենալով ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը, ասաց, որ իշխանությունը բնավորություն ունի ցածր ռեյտինգ ունեցող մեկին դարձնել հերոս:
Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Եթե իշխանությունները տաղանդ ունենային ցածր ռեյտինգ ունեցող մարդկանց անիմաստ դարձնել հերոս, դուք վաղուց հերոս կլինեիք, պարոն Մարուքյան»:
«Այսինքն՝ ես ունեմ ցածր ռեյտի՞նգ»,- հարցրեց Մարուքյանը: «Այո»,- արձագանքեց Ռուբինյանը:
Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Մի հատ ինձ հետ դուրս եկեք փողոց, տեսեք ձեզ կճանաչե՞ն, պետք է մտածեն, որ իմ ուսապարկը պահողն եք»:
Աղբյուրը՝ lragir.am