Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել հինգ քաղաքացիների։
Բազմիցս նշել ենք, որ մարդու իրավունքների պաշտպանությունը մեզ համար առաջնահերթություն է, անկախ այն հանգամանքից, թե քաղաքացիները որ քաղաքական ճամբարից են՝ «հեղափոխական», թե «հակահեղափոխական»։ Ասվածից հետևում է, որ վարչապետ Փաշինյանն ու ՀՀ ոստիկանությունը պետք է հիմնավոր պատճառներ ներկայացնեն քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ, հակառակ պարագայում հիմքեր կան ենթադրելու, որ քաղաքական ղեկավարությունը քաղաքական հետապնդման է ենթարկում իր ընդդիմախոսներին կամ էլ արհեստականորեն հետապնդման իմիտացիա է ստեղծում»։