Հանրահայտ ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտը դարձել է օդային աղետի զոհ: Ուղղաթիռի սրահում եղել է 5 մարդ, բոլորն էլ զոհվել են: Ողբերգության պատճառը հայտնի չէ:
Մարզիկի զոհվելու մասին լուրերը հաստատել են Կալաբասա քաղաքի իշխանությունները, որի մոտակայքում էլ գրանցվել է միջադեպը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բրայանտի հետ սրահում եղել են նրա 4 դստրերը, սակայն ավելի ուշ տեղեկությունը հերքվել է:
41-ամյա Բրայանտը կարիերան ավարտել էր 2016 թվականին։ 1996 թվականից նա հանդես էր գալիս «Լոս Անջելես Լեյքերսի» կազմում։