«Հեղափոխության պահապաններ» չարագույժ անվամբ սոցցանցային տիրույթում մի խումբ է բացվել…

«Հեղափոխության պահապաններ» չարագույժ անվամբ սոցցանցային տիրույթում մի խումբ է բացվել, որը, դատելով ամենայնից, ստեղծվել է «թավիշը» բավարար չափով չսիրողների դեմ բարոյահոգեբանական տեռոր կիրառելու, «փչացնելու», նրանց դեմ բացահայտ հարձակումներ իրականացնելու նպատակով:

Տեղեկացնենք, որ խումբը ստեղծվել է տխրահռչակ Հայկազ Մակարյանի, Վահիկ Խանդիլյանի, Հայկ Ստեփանյանի, Էջմիածնում Դոն Պիպոյի միջոցներով սնվող ու փողոցային արդարադատությունը Հայաստանում առաջ մղող այլ մարդկանց կողմից, որոնց շարքերում կան նաև սեռապես կին հանդիսացող անձինք (բայց միայն սեռապես, քանի որ որևիցե ինքն իրեն հարգող կին արմատ չէր կարող քիթը խոթել նման կեղտոտ դաշտ):
Ի դեպ՝ նշենք,որ Հայկ Ստեփանյանին հայ հանրությունն արդեն իսկ հասցրել է ճանաչել. Hayeli.am-ի խմբագրության դեմ իրականացված «հավկիթային» ակցիայի կազմակերպիչ, հենց նա է հանդիսացել, և հիմա երևում է որոշել է Հայկազ Մակարյանի հետ հավկիթային ակցիաների ճարակ դարձնել նաև սփյուռքահայերին:
Նախկինում ծածուկ, իսկ հիմա արդեն բացեիբաց գործող բանդան, փաստորեն, իր հետևում զգալով Փաշինյանի իշխանության հովանավորչությունը, այլևս անցել է բաց գործելաոճի՝ շատ լավ իմանալով, որ որևիցե պատասխանատվության չի կարող ենթարկվել նույնիսկ այն դեպքում, եթե հեղափոխության պաշտպանության ճանապարհին իր կողմից խախտվեն անգամ Քրեական օրենսգրքով նախատեսված հոդվածներ. օրենքն էլ է իրենցը, պետությունն էլ, և այս իմաստով բնավ պատահական չեն նրանց կողմից ֆեյսբուքյան լայվերի ու ստատուսների միջոցով արվող սպառնալից հայտարարություններն՝ ուղղված իշխանությանն ընդդիմացողների կամ գաղափարական անհամաձայնություն ունեցողների դեմ:
Առանձնակի ուշադրության է արժանի, սակայն, ևս մեկ հանգամանք:
«Նոյյան Տապան»-ի եթերաժամն, որը, ցավոք, սփռվում է նաև Միացյալ Նահանգների «AABC» հայկական հեռուստաընկերության, ինչպես նաև Ֆրեզնոյի հեռուստաընկերություններից մեկի եթերներով, վերածվել է հեղափոխական կեղտոտ պրոպագանդայի ամբիոնի: 
Հետաքրքիր է, որ ԶԼՄ-ի հիմնադիրը նախկին իշխանությունների օրոք բավական իշխանամետ դիրքերից հանդես եկող մեկն էր և նույնիսկ աշխատում էր Հրանուշ Հակոբյանի ենթակայության ներքո՝ Սփյուռքի նախարարությունում՝ հաճույքով թելելով այն ժամանակվա իշխանությունների թելը: Այնինչ հիմա, փաստորեն, առաջնորդվելով «որտեղ՝ հաց՝ այնտե՛ղ կաց» սկզբունքով՝ իր հեռուստաալիքը բանեցնում է թավշյա ղեկավարության քաղաքական շահերին՝ մոռանալով սեփական անցյալը:
Օրերս «Նոյյան Տապանին» հյուրընկալվել էին Հայկազ Մակարյանն ու Հայկ Ստեփանյանն, ովքեր, ի դեպ, իրենք իրենց նույն սփյուռքահայերին ներկայացնում են՝ ակտիվիստներ այն դեպքում, երբ գաղտնիք չէ, թե իրականում ինչ գործունեություն են ծավալում երկուսով: Խուլիգան լինելը մեկ բան է, իսկ ահա ակտիվիստը՝ բոլորովին այլ բան,և այս դեպքում նրանք հանդես են գալիս՝ ավելի շատ խուլիգաններ, քան ակտիվիստներ:
Եթերի շրջանակներում վայ հյուրերը բավական ագրեսիվորեն նշել էին այն գործառույթները, որոնք «Հեղափոխության պահապաններ» կոչված մաֆիան փորձելու է կյանքի կոչել: Նախ՝ կվարկաբեկեն մինչև վերջ, ապա՝ հաշվեհարդար կիրականացնեն ֆիզիկապես՝ առանց դույզն ինչ վախենալու հետևանքներից՝ պայմանավորված Փաշինյանի ու նրա աշխատակազմի կողմից հովանավորվելու հանգամանքով:
Ամենացավալին այն է, որ փաստացի տեռորիստական կոչեր հնչեցնելով՝ վայ ակտիվիստները քայքայիչ քաղաքականության հորձանուտ են ներքաշում նաև Սփյուռքին:
Հենց եթերից Հայկ Ստեփանյանը հայտարարել էր, որ եթե այն մարդիկ, ովքեր դեմ կարտահայտվեն հեղափոխությանը, ապա իրենք կստեղծեն տեռորիստական խմբավորում՝ հաշվեհարդար տեսնելու նրանց հետ. «Ֆեյսբուքով» ու սոցիալական այլ ցանցերով կտարածվեն նրանց լուսանկարներն ու նրանց դեմ կսանձազերծվի վարկաբեկիչ արշավ՝ բարոյապես ոչնչացնելու, ինչն արդեն սկսել  են մի քանի անձանց նկատմամբ՝ սկզբում փչացնել, հետո, ով գիտի՝ ֆիզիկապես ոչնչացնել:

Առավել մանրամասն՝ http://www.usarmenianews.com/am-n-12519.html?fbclid=IwAR0RUjgm-4RUfj-sFizZymTU18QyvAxjLJSV6ecki5P2xubxwgBNbffglHc