«65-70 հազար դրամի սահմաններում վարձով բնակարաններ էր փնտրում…». նոր մանրամասներ 15-ամյա աղջկա սպանությունից

Երևանի բնակարաններից մեկում 16-ամյա աղջնակ խեղդամահ արած Ռաֆայել Սուքիասյանի ֆեյսբուքյան էջը փակվել է։ Սպանությունից հետո մի քանի օր բաց էր և շատերը հնարավորություն ունեցան իմանալու 27-ամյա երիտասարդի կյանքի որոշակի հատվածներ։ Ասեմ, որ բավականին գրառումներ կային նրա ֆեյսբուքյան էջում,  որոնք կարող էին բացահայտել, թե ինչ հողի վրա կարող էր  կատարվել սպանությունը։ Սպանության օրը երկար ժամանակ տրամադրեցի՝ ուսումնասիրելու նրա էջը, անդրադարձա նրա գրառումներից մի քանիսին։ Ինձ նրա մի գրառումը շատ հետաքրքրեց,  քանի որ էջը փակվել է, բառացի չեմ հիշում, կպատմեմ հիշողությամբ։ Ինչ որ մեկի  հեռախոսի մասին էր խոսում , որ շատ թանկ էր։ Գրում էր՝ ինչու՞ համար են  այդքան թանկ հեռախոս գնում, մի՞թե դա նրանց պետք չի խոսելու և էլի մի երկու բան անելու համար։ Եթե ես այդքան փող ունենայի, կգնեի շատ ավելի էժան հեռախոս, մնացածն էլ բարեգործություն կանեի։ Նման բան գրողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով): Չեմ կարողանում հասկանալ․ երիտասարդը պատրաստվում էր նման բան անել ու ապահովագրու՞մ էր իրեն։ Պատրաստվում էր հեռախոս, պլանշե՞տ գողանալու ու ամիսներ առաջ նման բանե՞ ր էր գրում․․․

Ո՞վ է փակել երիտասարդի ֆեյսբուքյան էջը։ Բնական է՝ լոգին պարոլը կարող էր տալ ծնողներին կամ մոտիկ մեկին, որ փակեր, կամ գուցե ոստիկանությունն է իմացել ու փակել։ Նման դեպքում լավ կլիներ, որ ուսումնասիրվեր երիտասարդի ֆեյսբուքյան էջը, իմանալ, թե երիտասարդը ինչու՞ էր անընդհատ 65- 70 հազարի սահմաններում վարձով բնակարաններ փնտրում ու էլի շատ բաներ։ Իսկ եթե էջին շատ «սպամեր են տվել» ու ֆեյսբուքն է փակել, հնարավոր չէ՞ ֆեյսբուքի միջոցով հասանելի դառնան այդ գրառումները։ Հիշեցնեմ, որ դեպքը կատարվել է վարձով բնակարանում, գուցե Ռաֆայելի «գտած վարձով բնակարաններից մեկում»։ Ավելի խորքային բաներ կան․․․

Հիշեցնենք, որ հունվարի 5-ին  Երևանի վարձով բնակարաններից մեկում սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1993 թվականին ծնված երիտասարդ: Վերջինս տվել է ինքնախոստովանական ցուցմունք:

hraparak.am