Ինչպիսի՞ տեսք ունի ՌԴ-ի ամենաթանկ առանձնատունը

Պալատը (դա, իրոք, կարելի է այդպես անվանել) գտնվում է Ռուբլյովկայում: Դրա արժեքը կազմում է մոտ 12 միլիարդ ռուբլի, և նա գերազանցել է երկրի բոլոր տներին՝ գների և ներդրումների առումով դառնալով առաջինը: Հայտնի է, թե ինչ է ներսում, և ամենակարևորը`ում է պատկանում:

7000 քմ, երեք հարկ և նկուղ. XXI-րդ դարի «պալատականների» տունը չի կարող փոքր լինել: Շենքը կառուցված է դասական և եվրոպական ոճերով: Միայն նախագծի մշակումը տևել է մեկ տարի:

Ո՞ւմ կարող է պատկանել նման հարստությունը: Գործարարը, ձեռնարկատեր և Стройгазконсалтинг հոլդինգի հիմնադիր Զիյադ Մանասիրը սկսել է տան շինարարությունը դեռ 10 տարի առաջ՝ իր ամբողջ ընտանիքին տեղավորելու համար: Ըստ Forbes-ի ՝ այս մարդն ունի 2,8 միլիարդ դոլար անձնական հարստություն, այնպես որ նա, անշուշտ, կարող է իրեն թույլ տալ «փոքրիկ Վերսալ» կառուցել: Պալատի շինարարությունը միայն վերջերս է ավարտվել:

Պալատում կա երեք հյուրասենյակ և խոհանոց: Երկրորդ հարկը Մանասիրի երեխաներինն է. այնտեղ նրանց ննջասենյակները և հանդերձասրահներն են: Ընտրված են դասական գույներ՝ կապույտ և փիրուզագույն երանգներ տղաների սենյակներում, վարդագույն և բեժ` աղջիկների մոտ:

Երրորդ վերջին հարկը պատկանում է ընտանիքի ղեկավարին և նրա կնոջը: Այնտեղ ամեն ինչ կա. այդ թվում և Մանասիրի հպարտությունը՝ գրադարան և ջերմոց:

Ինչպես հարկն է զվարճանալու համար գործարարին և նրա ընտանիքին պետք չէ որևէ տեղ գնալ: Ամեն ինչ մեկ հարկում է. այնտեղ կա և՛ գինու նկուղ, և՛ կինոթատրոնի դահլիճ, բոուլինգ, կարաոկե և այլն: Զիյադը ցանկացել է ունենալ նաև արևելյան ոճով սպա-սրահ, մետաքսից պատերով նարգիլեի համար նախատեսված սենյակ և հսկայական լողավազան:

shantnews.am