Տղամարդը 4 տարեկան որդուն փրկել է պիթոնից

Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Էրլի Բիչ քաղաքի բնակիչներից մեկը փրկել է իր փոքրիկ որդուն, որը կարող էր չորս մետր երկարությամբ պիթոնի զոհ դառնալ, գրում է News.com.au-ն:

Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ընտանիքը տոնել է նորամուտը:

Հարևան սենյակում տղամարդը լսել է չորս տարեկան որդու աղաղակը և տեսել, որ երեխան ամբողջ ուժով բռնվել է ճաղերից, իսկ օձը բռնել է տղայի ոտքից և փորձում է քաշել նրան:

Հայրը սկսել է հարվածել պիթոնի գլխին: Սողունը երեխային բաց է թողել և վայրկյաններ անց նրա ատամները հոր ազդրի մեջ էին: Երբ տղան վախից փախել է, հայրը ծանր գործիքով սպանել է պիթոնին:

Երեխային ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, ինչից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց: Այնտեղ երեխան վիրահատվել է: Այժմ տղայի հետ ամեն ինչ կարգին է:

Հայտնի է, որ ընտանիքն այդ տուն էր տեղափոխվել պիթոնի հարձակումից հինգ օր առաջ:

shantnews.am