Բերանի տհաճ հոտը վերացնելու արդյունավետ տարբերակ
Այն հիմնականում պայմանավորված է մարսողական օրգանների, հատկապես՝ բերանի խոռոչի հիվանդություններով, սակայն կարող է կապված լինել նաև ընկճախտի և կպչուն-սևեռուն խանգարման ախտանիշների հետ:
85-90% դեպքերում պատճառը գալիս է բերանի խոռոչից։
Մնացած դեպքերը կապված են քթի, կոկորդի, թոքերի, կերակրափողի կամ ստամոքսի խանգարումների հետ։
Հազվադեպ կարող է պայմանավորված լինել այնպիսի ախտավիճակներով, ինչպիսիք են լյարդի անբավարարությունը կամ կետոացիդոզը:
Բերանի տհաճ հոտը օրվա ընթացքում կարող է փոխվել՝ կախված ընդունած սննդից (սխտոր, սոխ, միս, ձուկ, պանիր), ծխելուց և ալկոհոլի օգտագործումից։
Այն հատկապես սուր է արտահայտված առավոտյան արթնանալիս, քանի որ գիշերվա ընթացքում թթվածնի մուտքը բերանի խոռոչ կտրուկ պակասում է:
Բերանի տհաճ հոտը կարող է անցողիկ լինել և հաճախ անհետանում է ուտելուց, խմելուց, ատամները խոզանակով, ատամնաթելով մաքրելուց կամ հատուկ հեղուկներով բերանի խոռոչը ողողելուց հետո:
Բերանի տհաճ հոտի 80-90% դեպքերի հիմնական պատճառը լեզվի բակտերիաներն են, որոնք արտադրում են գարշահոտ միացություններ և ճարպաթթուներ:
Մեծ քանակությամբ բակտերիաներ կուտակվում են հատկապես լեզվի հետին հատվածում, որը համեմատաբար չոր է և վատ է մաքրվում, ինչը սննդային մնացորդների, մահացած էպիթելային բջիջների հետ միասին հիանալի միջավայր է ստեղծում անաէրոբ բակտերիաների աճի համար։
Բուժումը կախված է առաջնային պատճառից: Այդուհանդերձ, կարելի է սկսել բերանի խոռոչի խնամքի միջոցառումներից (լեզվի մակերեսի մաքրում, տարբեր ախտահանիչ լուծույթներով ողողումներ, ատամնաթելի օգտագործում և այլն)։
Բերանի տհաճ հոտից կարող եք ազատվել ստուգված միջոցով։
Դրա համար անհրաժեշտ է վերցնել բուսական յուղ (ձիթապտղի, արևածաղկի, կտավատի ձեթ) և մոտավորապես 10 րոպե դրանով ողողել բերանը։
Գործողության ավարտից հետո օգտագործած բուսական յուղը սպիտակում է՝ մաքրելով լեզուն, լնդերը, այտերի ներքին հատվածը մահացած բջիջներից։
Կարող եք օգտագործել նաև չիչխանի յուղ. տհաճ հոտը կանհետանա։
Բերանի տհաճ հոտից կարելի է ազատվել նաև հատապտուղների օգնությամբ։
Արդյունավետ կարող է լինել նաև լոռամրգի թուրմը, երիցուկի թեյը։
Բերանի տհաճ հոտը սոցիալական լուրջ խնդիր է և մեծ ուշադրության է արժանանում ժամանակակից հասարակությունում։
Օրինակ՝ ԱՄՆ-ում տարեկան 1 մլրդ դոլար է ծախսվում թարմ շնչառություն ապահովող տարատեսակ միջոցների վրա, թեև դրանց մեծ մասը կարճաժամկետ ազդեցություն ունի՝ ժամանակավորապես քողարկելով հոտը:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am-ը