Ամանորյա ամենաօրիգինալ աղցանը. «Տոնածառի խաղալիքներ»

Բաղադրիչներ

  1. Հավի կրծքամիս – 300 գ
  2. Պանիր – 100 գ
  3. Ընկույզ – 50 գ
  4. Ձու – 2 հատ
  5. Մայոնեզ – 3 ճ/գ
  6. Ձիթապտուղ – 10-12 հատ
  7. Սամիթ – 1 փունջ
  8. Կանաչ սոխ (զարդարելու համար)
  9. Սխտոր – 1-2 պճեղ

Պատրաստման եղանակը

  1. Հավի միսը և ձուն խաշել, մանր կտրատել:
  2. Լցնել քերած պանիրը, մանր կտրատված կանաչին:
  3. Ավելացնել մայոնեզը և ճզմած սխտորը, լավ խառնել:
  4. Ընկույզը մանր կտրատել:
  5. Ստացված զանգվածից գնդեր ձևավորել և պատել կտրատված ընկույզով:
  6. Ձիթապուղներով և կանաչ սոխի ճյուղերով զարդարել խաղալիքները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

blog.168.am