Արքայադուստր Դիանան տարիներ շարունակ եղել է ու մնացել է ոճի ու նրբության մարմնացում։ Նրա կանացիությունը ընդգծվում էր խելքով ու իմաստությամբ։ Առաջարկում ենք ծանոթանալ դժբախտ կյանքի ավարտ ունեցած գեղեցկուհու 10 մտքերին, որոնք կստիպեն մտածել։
1. Մարդիկ ինձ անվանում են «80-ականների Մերիլին Մոնրո» և կարծում են, թե դա մեծ երջանկություն է ինձ համար:
2. Ուղեղի փիլիսոփայական կառուցվածքը այլոց դժբախտությունը տանելու կարողության մեջ է:
3. Գրկախառնությունները շատ կարևոր բաներ կարող են անել հատկապես երեխաների համար:
4. Տղամարդիկ ավելի քիչ են ստում, քան կանայք՝ բացառությամբ այն դեպքերի, երբ խոսում են զգացմունքների մասին:
5. Եթե տղամարդիկ երեխա լույս աշխարհ բերեին, հաստատ նրանք մեկից ավել երեխա չէին ուզենա ունենալ:
6. Օրվա վերջում կանայք մտածում են, թե ինքադրսևորման միակ «միջոցը» տղամարդիկ են: Իրականում ինձ համար աշխատանքը ավելի լավ միջոց է:
7. Պետք չէ ապրել կանոններով, ուղղակի պետք է լսել սրտին։
8. Այս դարի ամենացավոտ հիվանդությունն այն է, որ մարդիկ նեղանում են իրարից:
9. Իմ ամուսնության մեջ մենք երեքով էինք, իսկ ես ամբոխ չեմ սիրում։
10. Իմ որդիները կյանքիս միակ տղամարդիկ են, որ չեն դավաճանել ինձ։