Դավադրություն` Թովմաս Գրիգորյանի հանդեպ․ ՖԱՖ-ը պատրաստվում է անցնել գործի

Հայաստանի հավաքականի Առաջին հայկական ճակատ (ՖԱՖ) երկրպագուական շարժումը առաջիկա օրերին իր դիրքորոշումը կարտահայտի ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրությունների վերաբերյալ։ ՖԱՖ-ի «դե ֆակտո» ղեկավար Սերգեյ Ջանջոյանը (ՖԱՖ-ի Սերոժ) ֆեյսբուքի իրենց խմբում հայտարարել է, որ իրենք պատրաստվում են բացահայտ աջակցություն հայտնել Արմեն Մելիքբեկյանին, քանի որ, ըստ այդ հայտարարության, Ռուբեն Հայրապետյանը վախեցնում է ընտրող ՀԿ-ներին, որպեսզի նրանք ընտրեն Թովմաս Գրիգորյանին։

Այս հայտարարությամբ ՖԱՖ-ը փաստացի կասկածի տակ է դնում երկրի իշխանության եւ հեղափոխության գոյությունն իրականության մեջ։ Բավական կասկածելի է այս անհիմն մանիպուլյացիոն հայտարարությունները, հաշվի առնելով, որ Ռուբեն Հայրապետյանը իշխանության թիրախում է եւ դժվար թե այս «նեղ մաջալին» խառնվեր ֆուտբոլային գործերին։

Կասկածելի է նաեւ այն մասով, որ նախօրոք հայտնի էին 7 կազմակերպություններ, որոնք Հայրապետյանի ստեղծածներն են, եւս 5-6-ն ակնհայտորեն աջակցելու են մելիքբեկյանական թեւին, իսկ մնացածն այնպիսի մարդիկ չեն, որոնք կարող են այս պահին վախենալ վերոնշյալ մարդուց։ Իհարկե, ֆուտբոլային հանրության համար ակնհայտ է ՖԱՖ-ի Սերոժի հայտարարության շահադիտական կողմը․ Կարեն Շաբոյանը, որը շարժման հիմնադիրներից է, առաջադրվել է գործկոմի անդամ, աջակցում է Մելիքբեկյանին, իսկ անձամբ Ջանջոյանին խոստացել են նշանակել Հանրապետական ստադիոնի տնօրեն։

Հետաքրքիր է՝ արդյոք ՖԱՖ-ականները, որոնք մոտ 500 հոգի են, տեղյակ են այս պայմանավորվածության մասին, քանի որ նման լուրերն արդեն կասկածի տակ են դնում հզոր շարժման օբյեկտիվությունն այս պատասխանատու իրավիճակում։ Ինչպես նաեւ պետք է արձանագրել, որ «ՖԱՖ-ի թեկնածուն»՝ Արմեն Մելիքբեկյանը, չի համապատասխանում ՖԱՖ-ի գաղափարախոսությանը, որի գործունեության հիմքում ընկած է հայրենասիրությունը, եւ դա բացարձակ ճշմարտություն է։

Իսկ Մելիքբեկյանը, ըստ հավաստի աղբյուրների, Արմենիա Հ/Ը-ից 2016-ի ապրիլին հեռացվել է հակապետական նյութեր հրապարակելու համար, մասնավորապես, կոչով դիմելով հայ զինվորներին իր հոդվածներից մեկում, գրել է․ «Տղե՛րք, թողե՛ք ձեր զենքերն ու հետ եկեք, դա ձեր կռիվը չէ ․․․»:

lurer.com