«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ դեկտեմբերի 26-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է ամանորյա խնջույք անցկացնել: Ըստ մեր տեղեկությունների՝ դեռեւս խմբակցությունում ակտիվորեն քննարկվում է, թե որ ռեստորանում է այն կայանալու: Իհարկե, իմքայլականներից շատերը դեռեւս իրենց համաձայնությունը չեն էլ հայտնել՝ «քեֆին» մասնակցել-չմասնակցելու հետ կապված:
Ըստ տեղեկությունների՝ հստակեցվում է նաեւ, թե արդյոք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է այդ հավաքույթին, թե ոչ, քանի որ վերջինս եւս չի խոստացել, որ ներկա է գտնվելու»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: