Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դավիթ Խաժակյան, դու քանի՞ գլուխ ունես, որ մեր սուրբ քաղաքապետին քննադատում ես։ Այ տղա, դու չես հասկանում, որ դա մահացու մեղք ա։ Դու չգիտե՞ս, որ պարտավոր ես իմքայլականներին սիրել ու պաշտել։ Միակ զգացմունքը, որ նրանց նկատմամբ կարելի է ունենալ, անմնացորդ ու առանց ակնկալիքների սերն ա, որը երբեմն պետք է ընդմիջարկվի ամոթով ու պատկառանքով։
Այո՛, իմքայկալականներից նաև ամաչել է պետք, չէ՞ որ նրանք փրկել են ազգին։
Դավիթ Խաժակյան, վերջին անգամ եմ զգուշացնում, սրանից հետո ավագանու նիստերին մեր քաղաքապետի առաջ խոնարհված ելույթ կունենաս, կմոտենաս, աջը կհամբուրես, գլուխը կշոյես, իսկ ավագանու անդամներին էլ պոնչո կանես։ Եղա՞վ արա»։