«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Իրավունքին» տված վերջին հարցազրույցից հետո, որում մասնավորապես, ասել էր. «Ինձ համար ցավալի է, որ իմ յոթ տարեկան թոռնիկը աղոթում է, սա կոչվում է հոգեորսություն», որոշել է երեք ամիս այլեւս մեզ հարցազրույց չտալ:
– Շատ սուր ես գրում, տենց չեղավ:
– Բայց ինչն եմ սուր գրել ախր, պարոն Աղազարյան, ինչ ասել եք, դա եմ գրել: Ավել բա՞ռ եմ գրել:
– Չէ, բայց դե հիմա չեմ խոսում, երեք ամիս չեմ խոսելու»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: