Այն մարդկանց մոտ, որոնք քնում են ցերեկը կամ ինը եւ ավելի ժամ գիշերը, մեծ է ինսուլտի վտանգը: Ինչպես հաղորդվում է EurekAlert!-ի մամուլի տեղեկագրում, այս եզրակացությանն են հանգել Չինաստանի Ուհանի Գիտության եւ տեխնոլոգիաների համալսարանի չինացի գիտնականները։
Վեց տարի տեւած գիտափորձին մասնակցել է 31,7 հազար մարդ, որոնց մոտ նախկինում ինսուլտ եւ առողջության հետ կաված այլ խնդիրներ չեն արձանագրվել:
Անկետավորման արդյունքների համաձայն՝ մասնակիցների ութ տոկոսը ցերեկը նիրհել է 90 րոպե եւ ավելի երկար, իսկ 24 տոկոսը քնել էօրական ինը եւ ավելի ժամ: Վերջիններիս մոտ ինսուլտներ պատահել են 23 տոկոսով ավելի հաճախ, քան նրանց մոտ, ովքեր քնել են օրական յոթից մինչեւ ութ ժամ: Ըստ որում նրանց մոտ, ովքեր քնել են երկար եւ ցերեկը նիրհել են, ինսուլտ եղել է 85 տոկոսով ավելի հաճախ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: