Կարեն Կարապետյանը նոր պաշտոն ունի

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նոր պաշտոն ունի. Կարապետյանը նշանակվել է ՌԴ կառավարությանը կից արտահանման խորհրդի նախագահության անդամ: Ինչպես հայտնում է  Ինտերֆաքս գործակալությունը, համապատասխան որոշումը ստորագրել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Ընդհանուր առմամբ խորհրդի նախագահության անդամների թիվը հասնում է 15-ի: Այն մշտական գործող մարմին է, որոշում է խորհրդի գործունեության հիմնական ուղղությունները և ձևավորում է դրա դիրքորոշումը ռազմավարական հարցերում, որոնք վերաբերում են կառավարության լիազորություններին:

168.am