«Հրապարակ» թերթը գրում է. «Գեւորգ Պետրոսյանին հարցրինք՝ ԲՀԿ-ն վերջին շրջանում ակտիվացել է, բայց ԿԳՄՍ նախարարի դեմ դիրքորոշում չի հայտնում, ակցիաներին չի մասնակցում։ Ինչո՞ւ։ «Էդ մարդը՝ էդ պաշտոնում, ինքն իր դեմ ակցիա է. հիմա մենք ինչո՞ւ մասնակցենք մի գործընթացի, որն իր սեփական ձեռքերով է անում, եւ հետո` էնպես չէ, որ չենք անում. ՖԲ-ում ինքս, գուցե մի քիչ կոպիտ, բայց հայտնել եմ իմ տեսակետը, որ նա անելիք չունի այդ նախարարությունում։ Եթե մեկը Հովհաննես Թումանյանի քառյակներից չի կարող չորս տող մտաբերել, ապա նա ոչ մի բանի ընդունակ չէ եւ ոչինչ չի կարող «մտաբերել»»:
Ասում են` ԲՀԿ-ն աչք ունի Երեւանի քաղաքապետի աթոռի վրա։ «Չկա նման բան՝ երբեք, պարզապես, Սահմանադրության առաջին հոդվածի համաձայն, Հայաստանը սոցիալական պետություն է, ու այն ջանքերը, որ պետք է իրականացնի պետությունը ժողովրդի կյանքը բարելավելու համար, չի արվում, ամբողջովին անգործության մեջ է, ու թե կա մի մարդ, ում անձնական հեղինակությամբ կարող են իրենք Հայաստանի տնտեսությունը զարգացնել, էդ մարդը Գագիկ Ծառուկյանն է, որը հայտարարել է, որ ոչ մի պաշտոնի չի հավակնում, էն պաշտոնն էլ, որ զբաղեցնում է, նրա համար է, որ ի կատար ածի ժողովրդին տված խոստումները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: