Սահմանադրագետ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վատ եղանակային պայմանները անձնական ազատության իրավունքի վերականգնման համար խոչընդոտ չեն!!! Բացառիկ մասնագետ և միջազգային որակի դատավոր ունենք ի դեմս Վազգեն Ռշտունու!!! Սարգիս Օհանջանյանը այսօր կլինի իր զավակի կողքին։ Իմ վերաքննիչ բողոքը բավարարվեց»:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան ոտքով քայլելիս էր եղել, երբ նրան էին մոտեցել Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը: Նարեկ Մութաֆյանը՝ Ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով, դատավոր Դանիբեկյանին հարցրել է, թե արդյո՞ք նրա անունն առկա է «վնգստացող դատավորների ցանկում»: