Երևանի արվեստի դպրոցների, ստեղծագործական կենտրոնների աշխատակիցների աշխատավարձները կբարձրանան

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է հունվարի 1-ից բարձրացնել Երևանի արվեստի, երաժշտական դպրոցների ու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների մինչեւ 25 տոկոսի ու մարզադպրոցների աշխատակիցների աշխատավարձերը մինչեւ 56 տոկոսի չափով: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Բյուջեի նախագծի այս կետի շահառուներ են շուրջ 5000 երևանցիներ: Նշված կրթական հաստատությունների աշխատակիցները կունենան նաեւ առողջապահական ապահովագրություն»,-նշել է Հայկ Մարությանը:

168.am