Կիրակի Չիկագոյի «Միդուեյ» օդանավակայանում մահացել է ռեփեր Juice WRLD-ը: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, 22-ամյա ռեփերը, ամենայն հավանականությամբ, մահացել է սրտի կաթվածից:
Ամերիկյան աղբյուրի փոխանցմամբ՝ Կալիֆոռնիայից իրականացված չվերթի ավարտին երգչի մոտ բերանից արյունահոսություն են նկատել, որից հետո նրա համար շտապօգնություն են կանչել:
Ռեփերը, որի իրական անունը Ջարեդ Էնթոնի Հիգինս է, կաթված է ստացել օդանավակայանում քայլելիս: Նրա գիտակցությունը տեղն է եղել, երբ իրեն հիվանդանոց են տեղափոխել, սակայն շուտով բժիշկներն արձանագրել են նրա մահը:
Երգչի բեմական կեղծանունը հորինելիս Հիգինսը ոգեշնչվել է Թուփակ Շակուրի խաղով` 1992-ի Juice ֆիլմում: