«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ում կատարվող նշանակումները չեն դադարում զարմացնել մեզ։ Վերջերս «Զվարթնոց» օդանավակայանի Փաստաթղթային հսկողության և մուտքերի համակարգման բաժին պետ է նշանակվել Հայկ Մելքոնյանը։ Նրա հայտարարագիրը զննելիս ուշագրավ փաստ արձանագրեցինք։
Հայկ Մելքոնյանը պաշտոնը ստանձնելու պահին հայտարարագրել է միանգամից 8 ավտոմեքենա, որոնցից 5-ը նույն մակնիշի՝ Nissan wingroad, 2-ը՝ Daewoo nexia և մեկը՝ Mercedes benz: Դատելով ավտոմեքենաների մակնիշներից, դրանց քանակից և այն հանգամանքից, որ դրանք այդքան էլ թանկ մեքենաներ չեն, կարելի է ենթադրել, որ ՊԵԿ աշխատակիցը զբաղված է ավտոմեքենաների ներկրմամբ, ինչն անհամատեղելի է իր զբաղեցրած պաշտոնին։
Ի դեպ, Հայկ Մելքոնյանի հայրը՝ Արթուր Մելքոնյանը, ևս ՊԵԿ-ում է աշխատում»։
Mանրամասն՝ թերթի այսօրվա համարում