Հայկ Մարությանը ջինսերով մասնակցել է պետական տոնին, Փաշինյանն էլ ջինսերով հյուրեր է ունեցել. Ինչո՞ւ է այդ դեպքում արաբների՝ ջինսերով գալը նրանց այդքան զայրացրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե ԱՄԷ–ից խոշոր ներդրողներ էին եկել, սակայն քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպումից հիասթափված են գնացել, ասել էր, որ քաղաքապետի համար տարօրինակ է եղել այն, որ այդ «մակարդակի» հանդիպմանը մարդիկ Երևանի քաղաքապետի հետ գալիս են ջինսերով, «բոթասներով» և «մայկաներով»:

Ավելի վաղ այդ հանդիպմանն անդրադառնալիս Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նույնպես դժգոհել էր, որ իրենք շատ պաշտոնական էին հագնված, իսկ հյուրերը «ջինսերով ու մայկաներով էին»։

Ստորև ներկայացվող լուսանկարներում երևում է, որ Նիկոլ Փաշինյանը նախկինում ունեցել է հանդիպումներ, որտեղ իր հյուրերը ջինսերով են եղել։

Մեկ այլ լուսանկարում երևում է, որ Հայկ Մարությանը պետական տոնին մասնակցում է ջինսով և սպորտային կոշիկներով։

Tert.am